Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019թ.
Ոսկեհատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՀԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.05.19 Մայիսյան եռատոնին նվիրված համայնքային տոնախմբությունը
Մայիսի 9-ին Ոսկեհատում տոնական տրամադրությունը ապահովում էր համայնքը: Համայնքային տոնախմբության իրականացմանը մասնակցեցին գյուղի բոլոր կառույցները: «#Երիտասարդ Ոսկեհատ»-ի նախաձեռնությունը(համակարգող՝ Մարինե Մխիթարյան) հավանության արժանացավ Ոսկեհատի համայնքապետարանի կողմից(համայնքապետ՝ Գարեգին Սարգսյան), միացան #Խրիմյան Հայրիկի անվան դպրոցը(տնօրեն՝ Նելլի Նասոյան, ծրագրի կազմակերպիչ՝ Կիմա Ստեփանյան ), «#Ոսկեվան»համույթը( մշակույթի տան տնօրեն՝ Լալա Եղիազարյան, խմբի գեղ․ ղեկավար՝ Արայիկ Գալստյան): Տոնական օրը սկսեցին երեխաների համար հետաքրքիր գործունեություններով՝ կավճանկարչություն, նկարչություն՝ «Մայիսյան հաղթանակներ» խորագրով, ներկաներին դպրոցի ... Մանրամասն
23.03.19 ՀԱՄԸՆԹԱՆՈՒՐ ՇԱԲԱԹՈՐՅԱԿ

2019թ. փետրվարի 23 - ին ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում տեղի ունեցավ համընդհանուր շաբաթօրյակ, շաբաթօրյակին մասնակցություն ունեցան համայնքի դպրոցի, համայնքապետարանի աշխատակիցներն , համայնքի ակտիվ երիտասարդներն շաբաթօրյակի ընթացքում մաքրեցին համայնքի փողոցներն և ամբերտ գետի հունը :

18.01.19 ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտնում ենք եզդի ազգաբնակչությանը իրենց հարազատներին Ոսկեհատի վարչական տարածքում հուղարկավորություն կատարելուց առաջ դիմեն Ոսկեհատի համայնքապետարան, համապատասխան  թույլկտվություն ստանալուց հետո նոր կատարել հուղարկավորություն

02.11.18 ԻՄ ՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԽՈՐԱԳՐՈՎ ԲԻԶՆԵՍ - ՖՈՐՈՒՄ
ՀՀ Արագածոտնի մարզում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Արագածոտնի» խորագրով բիզնես-ֆորում, որի նպատակն է Արագածոտնի մարզի ներդրումային պոտենցիալի ներկայացումը, ինչպես նաև մարզում տնտեսական ակտիվության խթանումը և դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Բիզնես-ֆորումին մասնակցելու համար հրավիրում ենք ծագումով Ոսկեհատցի արտերկրում և Հայաստանում ապրող գործարարներին, ներդրումներ իրականացնել ցանկացող բոլոր անձանց, ինչպես նաև շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին գրանցվել համայնքապետարանում:«Իմ քայլը հանուն Արագածոտնի» խորագրով բիզնես-ֆորումին մասնակցելու են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար ... Մանրամասն
13.10.17 Այցելություն մարզի 100 ամյակը բոլորած տարեցներին

Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Տարեցների միջազգային օր: Այն նշվում է ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում՝ օրը դարձնելով տարեցների հանդեպ ուշադրության, հարգանքի եւ գնահատանքի արտահայտման առիթ:
Օրվա կապակցությամբ առանձնահատուկ հարգանքի եւ ուշադրության արժանացան նաեւ Արագածոտնի մարզի տարեցները: Այսօր արդեն 100 տարին բոլորած երկարակյացները մարզում 3-ն են՝ Աշտարակ քաղաքի բնակիչներ Խանում Կարապետյանը, Ոսկեհատից` Վարժուհի Եղիազարյանը, Թաթուլից` Գույնա Մարկոսյանը: 
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ կատարվեց այցելություն նրանց՝ տրամադրելով մարզպետի շնորհավորանքը եւ դրամական աջակցություն:
 

10.07.17 Petya վիրուսի հաղթարշավը. ի՞նչ պետք է իմանալ եւ ինչպե՞ս պայքարել
Petya վիրուսը սկսել է տարածվել Ուկրաինայից։ Տուժել են «Բորիսպոլ» օդանավակայանը, «Ուկրէներգո»-ի որոշ տարածաշրջանային ստորաբաժանումներ, խանութների ցանցեր, բանկեր, լրատվամիջոցներ եւ հեռահաղորդակցական ընկերություններ։ Ուկրաինայի կառավարությունում եւս համակարգիչները դադարել են գործել։ Դրան հետեւել են Ռուսաստանում մի շարք ընկերություններ՝ «Ռոսնեւթ»-ը, «Բաշնեւթ»-ը, Mondelеz International-ը, Mars-ը, Nivea-ն եւ այլն։  Այլ երկրներում վիրուսին զոհ են դարձել բրիտանական WPP գովազդային ընկերությունը,  ամերիկյան Merck & Co դեղագործական ընկերությունը, եւ այլն։Petya շորթիչ վիրուսը համակարգիչներ է վնասել նաեւ Էստոնիայում եւ Լեհաստանում։ Էստոնիայում ... Մանրամասն
09.07.17 «Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը, Շիրակի մարզի համայնքների կայքերի օրինակը» թեմայով սեմինար-քննարկում
Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը հունիսի 27-ին Շիրակի մարզպետարանում  ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում կազմակերպել է ,,Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները - Շիրակի մարզի համայնքների կայքերի օրինակը),, թեմայով սեմինար-քննարկում:Քննարկման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով կարևորել է արդիական տեղեկատվական համակարգերի և համայնքների պաշտոնական կայքերի արդյունավետ շահագործումը: ,,Այսօրվա տեղեկատվական անդադար հոսքերի դարաշրջանում չափազանց կարևոր է օպերատիվ աշխատանքը, պետք է ամեն հնարավորություն օգտագործել աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար, խոսքս ինչպես ... Մանրամասն
21.06.17 Startup Wise Guys-ը հայկական սթարթափների համար կազմակերպում է ներդրումային և մենթորային օր
Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում հայաստանյան սթարթափները հնարավորություն ունեն մասնակցել ներդրումային և մենթորային օրվա, որի  նպատակն է Հայաստանում գտնել early stage սթարթափներ և օգնել նրանց դուրս գալ միջացգային շուկա, առաջխաղացնել բիզնեսը:Միջոցառման ընթացքում նախատեսվում է փիչինգ մրցույթ (Pitch Battle), որին մասնակցած սթարթափները կկարողանան հեշտացված կարգով մասնակցել Ռիգայում կայանալիք Startup Wise Guys-ի 3-օրյա միջոցառմանը, որն իրենից ներկայացնում է մենթորինգ, ներդրումային հանդիպումներ և այլն, ինչպես նաև ստանալ անվճար ուղեգիր 2018թ. փետրվարին Ռիգայում կայանալիք TechChill տեխո-միջոցառմանը:Ներդրումային և մենթորային օրը կազմակերպում ... Մանրամասն
1 2


Բոլորը
Տեսահոլովակ
Voskehat verjin zang 2016, Ոսկեհատ վերջին զանգ 201
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

(077)603204

voskehat.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՈՍԿԵՀԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner