09.09.20
07.09.20 ԵԶԲ-ի հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով լավագույն թվային լուծումների մրցույթ է հայտարարել
|
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով լավագույն թվային լուծումների մրցույթ է հայտարարել: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը:«Հայտերի ընդունման ժամկետը 1 ամիս է, հայտերը կարող են ներկայացվել www.eabr.org կայքում: Միակ պահանջը գաղափարներն են, որոնք կարող են իրականացվել Եվրասիական տնտեսական միության առնվազն երկու երկրների մակարդակով: Օրինակ, դրանք կարող են լինել պանդեմիայի պայմաններում երկրների փոխգործակցության ակտիվացման հարցով լուծումները: Աջակցման ձեւը կարող է լինել տարբեր՝ ելնելով նախաձեռնությունից: Դա ...
Մանրամասն |
|
09.09.20
11 ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Այո :) հիմա հենց այն ժամանակն է, երբ կյանքը մեզ հնարավորություն է տալիս փորձարկել օնլայն աշխատանքը, իսկ հետո որոշել, թե որ տարբերակով է ավելի արդյունավետ ստացվում՝ տանը, թե՞ գրասենյակում:Եվ այսպես, տանն աշխատելու առաջին իսկ պահին կարող է պարզվել, որ հենց ինքը՝ տունը, նպատակադրված փորձում է մեզ շեղել աշխատանքից իր հեռուստացույցով, հարմարավետությամբ, սառնարանով և այլ գայթակղիչ այլընտրանքներով: Ստացվում է, որ մենք խնայում ենք գրասենյակ հասնելու ճանապարհին ծախսվող ժամանակը, սակայն, չգիտես թե ինչու, ավելի քիչ գործեր ենք հասցնում: Ուրեմն, եկեք հասկանանք, թե ինչպես արդյունավետ աշխատել տան պայմաններում:Դե, սկսենք.Աշխատե՛ք պատշաճ տեսքով.Տնային աշխատանքը հարմար է այնքանով, որ կարելի է նույնիսկ անկողնում, ...
Մանրամասն |
|
07.04.20
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԾՐԱԳԻՐ
|
Պետական աջակցության 6-րդ ծրագրի համաձայն՝ միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: ✔️Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի չափով: Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձիք, որոնց վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շահառու:
|
|
07.04.20
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
|
«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է: Այս օրն իր մեջ կրում է կնոջը տրված բացառիկ շնորհի՝ նոր կյանք արարելու խորհուրդը: Թանկագի՛ն մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Խոնարհվում եմ ձեր սրտի անսահման բարության, սիրո և հոգատարության առջև: Ցանկանում եմ, որ լինեք առողջ, սիրված ու շրջապատված լինեք ձեր զավակների ջերմությամբ:
|
|
25.03.20
Քաղաքացիները կարող են տանից դուրս գալ միայն ձևաթղթի առկայության դեպքում
|
Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 24-ին` ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը` 23:59-ը, սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը հրավիրված ասուլիսին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 |